Ջեյհուն Բայրամով. Ղարաբաղի տարածքում բնական պաշարների թալանին մասնակցել են նաև օտարերկրյա ընկերություններ
  Ջեյհուն Բայրամով.  Ղարաբաղի տարածքում բնական պաշարների թալանին մասնակցել են նաև օտարերկրյա ընկերություններ
13:52     20 01 2023    
«Ղարաբաղի տարածքում բնական պաշարների թալանին մասնակցել են նաև օտարերկրյա ընկերություններ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ բոլորովին անհիմն են հայկական կողմի «պաշտպանների» պնդումները, թե բնական ռեսուրսների թալանի և էկոլոգիական տեռորի թեման հանդիսանում է արհեստական և չափազանցված խնդիր։

Նա ընդգծել է, որ վերջին երկու տարիների ընթացքում լուրջ աշխատանք է տարվել Ղարաբաղում հայերի կողմից իրականացված հանցագործությունների հետ կապված.

«Դեկտեմբերի 12-ին չի ծագել այս հարցը։ Վերջին երկու տարիների ընթացքում Ղարաբաղում հայերի կատարած հանցագործությունների հետ կապված լուրջ աշխատանք է տարվել, քննարկումներ են անցկացվել հայկական կողմի հետ։ Ղարաբաղի տարածքում մեծ քանակությամբ հանքավայրեր կան։ Դրանց թվում են ոսկու հանքավայրերը և այլ հանքավայրեր։ Ղարաբաղի տարածաշրջանը բնական ռեսուրսներով հարուստ տարածք է։ Ղարաբաղի տարածքում հայտնի 151 հանքավայրերից 52-ն առաջին անգամ շահագործվել և կոպտորեն թալանվել են 1993 թվականից։ Դրան մասնակցել են նաև մի շարք արտասահմանյան ընկերություններ։ Քանի որ թեման ներկայումս գտնվում է իրավական հարթությունում, ճիշտ չէ նշել կոնկրետ երկրներ։ Համոզված եղեք, որ Ադրբեջանի պետությունը, չնայած հարցի բարդությանը, հետ չի կանգնի այս գործընթացից և կշարունակի ձեռնարկել համապատասխան քայլեր»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս