Ջեյհուն Բայրամով. Մենք տեսնում ենք շահարկումների քաղաքականություն հայկական կողմից
  Ջեյհուն Բայրամով.  Մենք տեսնում ենք շահարկումների քաղաքականություն հայկական կողմից
11:25     20 01 2023    
Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հետաձգված եռակողմ հանդիպումը։ Հիմա ամեն ինչ կախված է հակառակ կողմից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, հանդիպումից հրաժարվելը անպատասխանատվության վառ օրինակ է.

«Վերջին օրերին մենք տեսանք Հայաստանի կողմից շահարկումների քաղաքականություն։ Կոչ ենք անում Հայաստանին հետ կանգնել սխալ դիրքորոշումից: Խաղաղության օրակարգի խթանումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը։ Հետագա բոլոր սկզբունքները նույնպես ներկայացվել են Ադրբեջանի կողմից»,- հավելել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս