Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Զելենսկիին
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Զելենսկիին
09:41     19 01 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի կործանման կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

«Հարգելի պարոն նախագահ.

Խորապես վշտացած եմ՝ Կիևի մարզի Բրովարիում ուղղաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի մասին լուրով։

Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, ողջ Ուկրաինայի ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում եմ ապաքինում»,- ասված է ցավակցական տեքստում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Զելենսկի  


Լրահոս