Իլհամ Ալիևը հանդիպել է Damen Shipyards Group-ի գործադիր տնօրենի հետ
 Իլհամ Ալիևը հանդիպել է Damen Shipyards Group-ի գործադիր տնօրենի հետ
09:48     18 01 2023    
Հունվարի 17-ին մեկնարկել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի այցը Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպմանը մասնակցելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ, հունվարի 17-ին պետության ղեկավարը Դավոսում հանդիպել է՝ հոլանդական Damen Shipyards Group ընկերության գործադիր տնօրեն և բաժնետեր Առնաուտ Դամենի հետ։

Զրույցի ընթացքում պետության ղեկավարը և Առնաուտ Դամենը վերհիշել են նախորդ հանդիպումը:

Առնաուտ Դամենը հայտարարել է Ադրբեջանում նախագծերի իրականացման մեկնարկի մասիև խոսել կատարված աշխատանքների մասին։

Նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Damen Shipyards Group-ը վերջերս սկսել է նախագծեր իրականացնել Ադրբեջանում։

Հանդիպմանը ընդգծվել են ընկերության համար Ադրբեջանում ավելի լայն գործունեություն ծավալելու լավ հնարավորությունները։

Նշելով, որ Ադրբեջանը դարձել է կարևոր տարանցիկ երկիր, պետության ղեկավարն ընդգծել է, որ մեր հանրապետության տարածքով անցնող բեռների ծավալն աճել է 75 տոկոսով։ Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանում անհրաժեշտություն կա ավելացնելու նոր տանկերների, չոր բեռնատար նավերի և լաստանավերի քանակը։ Այս ոլորտում կա նաև Damen Shipyards Group-ի հետ համագործակցության լավ ներուժ:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս