Ֆիզուլի-Հադրութ ավտոճանապարհի շինարարությունը մոտենում է ավարտին
Ֆիզուլի-Հադրութ ավտոճանապարհի շինարարությունը մոտենում է ավարտին
18:15     17 01 2023    
Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալությունը ավարտում է Ֆիզուլի-Հադրութ ավտոճանապարհի շինարարությունը։

Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին Zinvor.info-յին հայտնել է, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 12 կիլոմետր, այն կունենա չորս գոտի՝ 14 մետր լայնությամբ։

Ճանապարհը սկսվում է դեպի Շուշա տանող «Հաղթանակի ճանապարհից» և միանում Շուքուրբեյլի-Ջաբրայիլ-Հադրութ ճանապարհին։ Ֆիզուլի-Հադրութ ճանապարհն անցնում է Ադրբեջանի Ֆիզուլիի և Խոջավենդի շրջանների տարածքով։

Արդեն ավարտվել է ճանապարհի 6,7-րդ կիլոմետրում կամրջի շինարարությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիզուլի   Հադրութ  


Լրահոս