Հիքմեթ Հաջիևն ընդունել է Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին
 Հիքմեթ Հաջիևն ընդունել է Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին
16:38     17 01 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Հիքմեթ Հաջիևն ընդունել է Իսրայելի ԱԳՆ քաղաքականության հարցերով տնօրեն Ալիզա Բին Նոունին և ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար, դեսպան Ջոշուա Զարկուին։

«Ես ուրախ եմ ողջունել Ալիզա Բեն Նոունին և Ջոշուա Զարկուին Նոբել եղբայրների տուն թանգարանում և լայն քննարկումներ անցկացնել մեր երկրների միջև երկկողմ գործընկերության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը ավելի կամրապնդի մեր համագործակցությունը»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Իսրայել  


Լրահոս