Դեսպան. ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին սոցիալական ապահովության զարգացման գործում
  Դեսպան.  ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին սոցիալական ապահովության զարգացման գործում
12:09     17 01 2023    
Եվրամիությունը կշարունակի աջակցել Ադրբեջանին սոցիալական ապահովության զարգացման ոլորտում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն, ելույթ ունենալով ԵՄ-ի՝ «Ադրբեջանում կենսաթոշակային բարեփոխումների աջակցություն - 2-րդ փուլ» թվինինգ նախագծի բացմանը:

ԵՄ դեսպանը հիշեցրել է, որ այս նախագծի առաջին փուլն իրականացվել է 2017-2019 թվականներին:

«Այս նախագիծը սոցիալական ապահովության ոլորտում մեր համագործակցության բազմաթիվ օրինակներից մեկն է։ Հիմա սա մեզ համար առաջնահերթություններից է։ Մենք շատ ուրախ ենք այս ոլորտում ԵՄ-ի փորձը կիսելու համար»,- ասել է Միխալկոն։

Նրա խոսքով, կայուն կենսաթոշակային համակարգը սոցիալական կայունության հիմքերից մեկն է։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս