Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ
09:37     16 01 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն՝ տեքստում ասվում է.

«Խորապես վշտացած ենք վրաց ժողովրդի մեծ զավակ, ականավոր երգիչ, դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի մահվան լուրով։

Վախթանգ Կիկաբիձեի անունը ընդմիշտ գրվել է խորհրդային և վրացական մշակույթի փառավոր տարեգրության մեջ։ Իր բազմակողմ տաղանդի, բարձր պրոֆեսիոնալիզմի, նոր ու յուրահատուկ ոգու շնորհիվ, որը նա բերեց արվեստ, Վախթանգ Կիկաբիձեն դարձավ մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։ Մի քանի սերունդների սրտում առանձնահատուկ տեղ են գրավում կինոյում նրա ստեղծած անմոռանալի կերպարները, ինքնատիպ կատարողական վարպետությամբ երգված երգերը։

Վախթանգ Կիկաբիձեն Ադրբեջանի մեծ բարեկամն էր։ Նրա ստեղծագործությունը միշտ վայելել է ադրբեջանական ժողովրդի սերը, և նրա անձին վերաբերվել են մեծ հարգանքով և համակրանքով։ Նա զգալի ներդրում է ունեցել նաև մշակութային կապերի զարգացման, Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում։

Ականավոր վարպետ և անկեղծ անձնավորություն Վախթանգ Կիկաբիձեի վառ հիշատակը միշտ կապրի մեր սրտերում։

Կիսում եմ ձեր վիշտը այս ծանր կորստի կապակցությամբ, իմ անունից և Մեհրիբան Ալիևայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս