Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահի հետ քննարկել է Խանքենդի-Լաչին ճանապարհին տիրող իրավիճակը
  Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահի հետ քննարկել է Խանքենդի-Լաչին ճանապարհին տիրող իրավիճակը
09:15     14 01 2023    
Հունվարի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Զրույցի ընթացքում նախագահները գոհունակություն են հայտնել ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակից և քննարկել համագործակցության հեռանկարները։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափին՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անմիջական մասնակցությամբ։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ բարձր է գնահատում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ անցկացվող եռակողմ բանակցությունները և հայտնել Ադրբեջանի հավատարմությունը Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափի շրջանակներում քննարկումների գործընթացին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի տարածքում Խանքենդի-Լաչին ճանապարհին տիրող իրավիճակը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի պնդումները, թե իբր ճանապարհը փակված է, չեն համապատասխանում իրականությանը: Ապահովվում է ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գծով մարդասիրական բեռների, ինչպես նաև այլ մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գերմանիա  


Լրահոս