Չեխական ընկերությունները կարող են ներգրավվել Ադրբեջանում «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» նախագծերում
Չեխական ընկերությունները կարող են ներգրավվել Ադրբեջանում «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» նախագծերում
11:35     13 01 2023    
Ադրբեջանը կարող է չեխական ընկերությունների հետ համագործակցել ավտոմոբիլային արդյունաբերության, «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» նախագծերում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով էկոնոմիկայի նախարարությանը, այս հարցը քննարկվել է փոխնախարար, Ադրբեջանի և Չեխիայի միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության խառը հանձնաժողովի համանախագահ Սահիբ Մամեդովի և Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Պետր Տրեսնակի միջև կայացած հանդիպմանը։

Հանդիպմանն ընդգծվել է փոխայցելությունների, ադրբեջանա-չեխական համագործակցության զարգացման շուրջ քննարկումների կարևորությունը։ Ուշադրություն հրավիրելով տնտեսական և առևտրային գործընկերության ամրապնդման ներուժի վրա՝ Սահիբ Մամեդովը նշել է, որ խառը հանձնաժողովն այս առումով օգտակար հարթակ է։ Նա հայտարարել է, որ երկու երկրների միջև կան լայն հնարավորություններ՝ ընդլայնելու համագործակցությունը առևտրի, արդյունաբերության, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չեխիա  


Լրահոս