Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև. Ղարիբաշվիլի
 Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև.  Ղարիբաշվիլի
10:14     13 01 2023    
Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Բաքվի և Երևանի միջև՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը։

Վրաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կառավարությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր։

Կողմերն ընդգծել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն կարևոր հարթակ է երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։ Զրուցակիցները նշել են, որ Երևանի և Թբիլիսիի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարիբաշվիլի   Վրաստան  


Լրահոս