Լաչինի ճանապարհով անցնում են մարդասիրական բեռներով շարասյուներ. Զախարովայի հայտարարությունը
 Լաչինի ճանապարհով անցնում են մարդասիրական բեռներով շարասյուներ.  Զախարովայի հայտարարությունը
19:21     12 01 2023    
ՌԴ ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության և խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջոցով հետևողական քայլեր են ձեռնարկվում՝ Լաչինի ճանապարհին իրավիճակի դեէսկալացիայի համար։ Պետք է գտնել լուծումներ, որոնք ընդունելի են բոլոր կողմերի համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ռուսական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնության շարասյուներ։ Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ մեր խաղաղապահների դեմ հարձակումների և հրապարակային սադրանքների անընդունելիությունը։ Նրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներն են։ Նման գործողությունները կարող են զգալի վնաս հասցնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է մամուլի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծին, ապա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, մանրամասն պարզաբանումներ են տրվել կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության կողմից։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան տրամադրված է զբաղվել, ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի բովանդակային կարգավորմամբ։ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան երկկողմ հանձնաժողովի գործունեությանը և պատրաստ է ամեն կերպ աջակցել, այդ թվում նաև՝ քարտեզագրական նյութեր տրամադրելով, հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Լաչին  


Լրահոս