Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխել
 Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխել
17:04     12 01 2023    
Հունվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, նախ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, երկու երկրների պաշտպանության նախարարներն անցել են պատվո պահակախմբի մոտով։ Հնչել են Ադրբեջանի և Իտալիայի պետական օրհներգները։

Արձանագրության համաձայն՝ Գվիդո Կրոզետոն գրառում է թողել «Պատվավոր հյուրերի հուշամատյանում»։

Ողջունելով հյուրերին՝ Զ.Հասանովը գոհունակություն է հայտնել նրանց մեր երկրում տեսնելու համար։

Պաշտպանության նախարարը պատվիրակությանը տեղեկացրել է՝ Հայրենական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։

Ընդգծվել է, որ ռազմական կրթության ոլորտում Ադրբեջանի և Իտալիայի համագործակցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում, շարունակվում է արագ տեմպերով, և այդ հարաբերությունները բարձր են գնահատվում։

Զ.Հասանովը նշել է, որ ներկայիս այցը նշանավորել է՝ Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության զարգացման նոր փուլի սկիզբը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իտալիա  


Լրահոս