Ղարաբաղում բիզնես վարելու համար ներկայացվել է 343 նախագիծ
Ղարաբաղում բիզնես վարելու համար ներկայացվել է 343 նախագիծ
14:01     12 01 2023    
Ադրբեջանի Կանանց ձեռներեցության զարգացման ասոցիացիային ներկայացվել է 343 նախագիծ՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և բիզնես վարելու համար։

Ասոցիացիայի վարչության նախագահ Սաքինա Բաբաևան «Ազերթաջ»-ին ասել է, որ նախագծերն ընդգրկում են Ֆիզուլիի, Հադրութի, Աղդամի, Զանգիլանի, Բարդայի և Թերթերի շրջանները։ Նախագծերը նախատեսում են Ղարաբաղում թանդիրի արտադրամասերի բացում և գյուղմթերքների արտադրություն։

«Ներկայումս հանրապետությունում կա 1 մլն 168 հազար ձեռներեց, որից ավելի քան 250 հազարը կանայք են։ Մինչ օրս ասոցիացիային է ներկայացվել ավելի քան 4000 բիզնես նախագիծ, որոնք ընդգրկում են տարբեր մարզեր ու տարածքներ: Ամենաշատ դիմումներ ստացվել են Գեդաբեկի, Օղուզի և Թովուզի շրջաններից։ Կանայք հիմնականում հետաքրքրվում են առողջապահության, էսթետիկայի, առցանց վաճառքի ոլորտներով»,- ասել է Բաբաևան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս