ԿԽՄԿ-ն 2022 թվականին այցելել է Ադրբեջանի ավելի քան 20 կալանավայր
 ԿԽՄԿ-ն 2022 թվականին այցելել է Ադրբեջանի ավելի քան 20 կալանավայր
11:35     12 01 2023    
2022 թվականին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Ադրբեջանի 22 կալանավայր, հետաքրքրվել կալանավորվածների վիճակով, այդ թվում՝ հակամարտության հետ կապված կալանավորվածների։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունից։

Նշվել է, որ այս այցելությունների ընթացքում բաժանվել է 9000 հիգիենիկ փաթեթներ, որոշ կալանավայրերի նվիրաբերվել է մարզական գույք և գրքեր, խոցելի խմբի բանտարկյալներին տրամադրվել է հագուստ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան  


Լրահոս