Իսրայելում Ադրբեջանի դեսպան է նշանակվել
  Իսրայելում Ադրբեջանի դեսպան է նշանակվել
17:10     11 01 2023    
Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Մուխթար Մամեդովին Իսրայելի Պետությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքին հղումով։

Մուխթար Մամեդովը ծնվել է 1983 թվականին Բաքվում: Ավարտել է Բաքվի պետական համալսարանը, Բելգիայի Եվրոպական քոլեջը, Ադրբեջանի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան: 2005-2013 թթ աշխատել է արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ 2009-2013 թթ. - Բելգիայում Ադրբեջանի դեսպանատանը։ 2013 թ.-ից՝ աշխատել է կրթության նախարարությունում, եղել է միջազգային համագործակցության բաժնի պետը, այդ գերատեսչության ապարատի ղեկավար, անցյալ տարվա ապրիլից զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը։ Իրականացրել է՝ գիտության և կրթության ոլորտում Իսրայելի հետ նորարարական համագործակցության ծրագրերի վերահսկումը:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներին:
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս