Պեսկով. Ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել Ղարաբաղ միայն երկու կողմերի համաձայնությամբ
  Պեսկով.  Ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել Ղարաբաղ միայն երկու կողմերի համաձայնությամբ
16:18     11 01 2023    
ՄԱԿ-ի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտող երկու կողմերի՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի համաձայնությամբ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում նշել է՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բազմազգ առաքելություն ուղարկել Ղարաբաղ, եթե ինքը «չի կարող կատարել իր ստանձնած պարտավորությունները»։

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտապես շփումներ կան։ Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում։ Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտող երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Ղարաբաղ  


Լրահոս