Էրդողան. Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացել են մեր պատմության մեջ ամենաբարձր մակարդակի
  Էրդողան.  Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացել են մեր պատմության մեջ ամենաբարձր մակարդակի
12:48     10 01 2023    
«Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ու համագործակցությունը բարձրացել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակի»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախարարների կաբինետի նիստի արդյունքներով ունեցած ելույթում:

Նա նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղություն և կայունության հաստատման ուղղությամբ։

Էրդողանի խոսքով՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անդամակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը՝ որպես դիտորդ երկիր, դիվանագիտական կարևոր ձեռքբերում է։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս