Սահիբա Գաֆարովան միջազգային համաժողովում պատմել է Հայաստանի 30-ամյա օկուպացիոն քաղաքականության մասին
 Սահիբա Գաֆարովան միջազգային համաժողովում պատմել է Հայաստանի 30-ամյա օկուպացիոն քաղաքականության մասին
17:20     09 01 2023    
«Ադրբեջանական հողերի 20%-ը 30 տարի գտնվել է Հայաստանի օկուպացիայի տակ, մեր քաղաքները ավերվել են, քաղաքացիները հայտնվել են փախստականների և հարկադիր վերաբնակների կարգավիճակում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Anadolu-ին, այս մասին Անթալիայում՝ Ասիայի խորհրդարանական վեհաժողովի XIII լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Նրա խոսքով՝ աշխարհում խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն. «Պետք է խուսափել երկակի ստանդարտներից։ Աշխարհում արդարության և անկեղծության կարիք կա»։

Ս.Գաֆարովան ընդգծել է, որ աճող դժվարությունները՝ զուգորդված համաճարակի հետ, ազդել են կյանքի բոլոր ոլորտների վրա, ստեղծել սոցիալական լարվածություն. «Մենք փորձում ենք որոշակի միջոցներ ձեռնարկել համաճարակի, կլիմայի փոփոխության և գլոբալ խնդիրների դեմ։ Համերաշխությունը միշտ էլ կարևոր է»:

Նշենք, որ նիստի ավարտին հռչակագիր կընդունվի։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա  


Լրահոս