Խաղաղապահների ևս երկու մեքենա Խանքենդիից անխոչընդոտ անցել է Լաչինի ուղղությամբ
 Խաղաղապահների ևս երկու մեքենա Խանքենդիից անխոչընդոտ անցել է Լաչինի ուղղությամբ
14:03     09 01 2023    
Խանքենդի-Լաչին ճանապարհին հերթական անգամ պայմաններ են ստեղծվել ռուս խաղաղապահներին պատկանող ևս երկու մեքենաների անարգել անցնելու համար։

Zinvor.info-ն հայտնում է, որ ապահովվել է մեքենաների անարգել տեղաշարժը Խանքենդիից Լաչինի ուղղությամբ։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ցուցարարները չեն խոչընդոտում մարդասիրական նպատակներով օգտագործվող մեքենաների տեղաշարժին։

Նշենք, որ երեկ Խանքենդի-Լաչին ճանապարհով երկու ուղղություններով անարգել անցել է ռուս խաղաղապահներին պատկանող երկու ավտոմեքենա։ Միաժամանակ Խանքենդի-Լաչին ճանապարհին ռուս խաղաղապահներին է հանձնվել ադրբեջանական դիրքերից մեկում օգնություն խնդրած ազգությամբ հայ քաղաքացիական անձը։
Zinvor.info

Հեշթեգներ. Խաղաղապահներ   Ադրբեջան  


Լրահոս