Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը
  Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը
12:27     06 01 2023    
Չնայած Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի ժամկետի ավարտին, Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Հարավային Կովկասում անվտանգությանն ու խաղաղությանը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

«Անցյալ տարվա օգոստոսին դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական նշանակելու պահից ենթադրվում և ակնկալվում էր, որ նա այս պաշտոնը կզբաղեցնի կարճաժամկետ հիմունքներով մինչև 2022 թվականի վերջը», - նշել ն ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում, հավելելով, որ այս պաշտոնում նրա ժամկետի ավարտը «ոչ մի կերպ չի խաթարում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան առաջ տանելու Միացյալ Նահանգների հանձնառությունը»։

Պետդեպարտամենտում նշել են, որ «Միացյալ Նահանգները շարունակում են երկկողմ համագործակցությունը գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, խթանելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը և լուծումներ գտնելու բոլոր չլուծված հարցերի համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս