Ադրբեջանը կրկին դիմել է Արդարադատության միջազգային դատարան
 Ադրբեջանը կրկին դիմել է Արդարադատության միջազգային դատարան
09:42     06 01 2023    
Ադրբեջանը՝ հայկական կողմից ադրբեջանցիների իրավունքների միտումնավոր խախտման հետ կապված, Արդարադատության միջազգային դատարան է ուղարկել՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» երկրորդ զեկույցը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Զեկույցում նշվում է, որ կան անհերքելի ապացույցներ, որ 2021 թվականից հայկական կողմը համակարգված կերպով իրականացրել է ադրբեջանական հողերը ականապատելու ծրագիր։

«Նման գործողությունները միտված են նրան, որպեսզի հայկական օկուպացիայի հետևանքով իրենց հայրենի հողերից վտարված ադրբեջանցի հարկադիր վերաբնակները չկարողանան վերադառնալ իրենց տներ»,- ասվում է փաստաթղթում։

Այսպիսով, ի հեճուկս եռակողմ համաձայնագրի դրույթների, 2022 թվականի օգոստոսից ի վեր հայկական կողմից 2021 թվականին արտադրված ավելի քան 2700 ական է տեղադրվել Ադրբեջանի տարածքում։

Զեկույցում ընդգծվում է այն տեսակետը, որ անջատողական վարչակարգին մատակարարվող ականներն ու զենքերը հասանելի են Լաչինի ճանապարհով, որը նախատեսված է մարդասիրական նպատակներով։

«Ադրբեջանական տարածքների ականապատումը վտանգ է ներկայացնում ոչ միայն խաղաղ բնակչության համար, այլ նաև սադրանք է՝ ուղղված եռակողմ համաձայնագրի խաթարմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս