Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում բնակվող ադրբեջանցիները պիկետ են անցկացրել՝ ի նշան բողոքի Ադրբեջանի տարածքում իրականացվող հայկական բնապահպանական ահաբեկչության դեմ։
Հայկական էկոահաբեկչության դեմ բողոքի ցույց է անցկացվել նաև Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Մոլդովայում ադրբեջանցիների կոնգրեսի կողմից կազմակերպված ակցիայի վերջում ընթերցվել է մասնակիցների կոչը, որը փոխանցվել է Քիշնևում ՄԱԿ-ի ներկայացուցչություն։
Հայկական էկոահաբեկչության դեմ խաղաղ ցույց է անցկացվել նաև Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: