Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան
 Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան
11:18     30 12 2022    
Ավարտվել են համապարփակ փաստաթղթի վրա աշխատանքները, որը պարունակում է բոլոր փաստերը՝ կապված 30 տարվա ռազմական օկուպացիայի ժամանակաշրջանի հետ: Սա հիմնական հայցն է, որը կներկայացվի Արդարադատության միջազգային դատարան՝ Հայաստանին իրավական պատասխանատվության ենթարկելու միջոցների շրջանակներում:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է տարվա արդյունքներին նվիրված Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության մեջ։

Հաղորդվում է, որ փաստաթուղթը Արդարադատության միջազգային դատարան կներկայացվի 2023 թվականի հունվարին։

Նշվում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը մերժել է 2022 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի ներկայացրած միջնորդությունը՝ Ադրբեջանի դեմ նոր միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։

Հաջորդ տարվա սկզբին ադրբեջանական կողմը ծրագրում է Հայաստանի դեմ իրավական պատասխանատվության նոր միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրին ու բնությանը վնաս պատճառելու, ինչպես նաև էներգիայի և բնական պաշարների ապօրինի շահագործման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս