Մոսկվան կշարունակի միջնորդությունը Բաքվի և Երևանի միջև
 Մոսկվան կշարունակի միջնորդությունը Բաքվի և Երևանի միջև
16:04     29 12 2022    
Դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն քննարկել են Լաչինի ճանապարհի թեման, Ռուսաստանը մտահոգված է տարածաշրջանում լարվածությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը։

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,- ասել է Կրեմլի ներակայացուցիչը։

Պեսկովն ընդգծել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ շփումներում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս