Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հանձնաժողովի կազմը փոխվել է
 Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հանձնաժողովի կազմը փոխվել է
14:00     29 12 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հանձնաժողովի կազմը փոխվել է:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով պետության ղեկավարի պաշտոնական կայքին, այդ կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևը փոփոխություններ է կատարել «Ադրբեջանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին» կարգադրության մեջ։

Փոփոխությունների համաձայն՝ հանձնաժողովի նոր կազմում ընդգրկված են Արտաքին հետախուզության ծառայության և Պետական անվտանգության ծառայության ղեկավարները։ Հանձնաժողովից հանվել է Քաղաքացիական ավիացիայի պետական վարչության (այժմ՝ Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի պետական գործակալություն-Խմբ.) տնօրենը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ  


Լրահոս