«Base Metals» ընկերությունը դադարեցրել է հանքերի շահագործումը Ղարաբաղում
  «Base Metals» ընկերությունը դադարեցրել է հանքերի շահագործումը Ղարաբաղում
09:00     29 12 2022    
Ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերում հանքերի ապօրինի մշակմամբ զբաղվող «Base Metals» ընկերության ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, դա պայմանավորված է միջազգային կազմակերպություններին ուղղված կոչով՝ «Base Metals»-ի գործունեության հետ կապված միջազգային բնապահպանական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ:

Նշենք, որ «Base Metals»-ը «Vallex Group»-ի դուստր ձեռնարկությունն է, որը պաշտոնապես գրանցված է Շվեյցարիայում: Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել «Vallex Group»-ի ներդրող, Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սիրմակեսի, ընկերության ղեկավար Վալերի Մեժլումյանի, «Base Metals» ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանի նկատմամբ՝ Ադրբեջանի տարածքում ապօրինի գործունեության և երկրի բնական պաշարների թալանման համար։

Այս առումով տրամաբանական կլիներ, որ «Base Metals»-ի ղեկավարությունն ինքն իրեն հարց տա. արդյոք միջազգային կազմակերպությունները կդիտարկեն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում երկար տարիներ ապօրինի գործունեություն ծավալած ընկերության դիմումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս