Հայաստանին միջազգային դատարաններում պատասխանատվության ենթարկելու աշխատանքները շարունակվում են. Ջեյհուն Բայրամով
 Հայաստանին միջազգային դատարաններում պատասխանատվության ենթարկելու աշխատանքները շարունակվում են.  Ջեյհուն Բայրամով
10:14     28 12 2022    
Դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված 2022թ. արդյունքներին:

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ ասուլիսին մասնակցել են ԱԳՆ ղեկավարությունը, տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա լրագրողներ։

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակիցներին մանրամասն տեղեկացրել է երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և 2022 թվականին ձեռք բերված արդյունքների մասին։

Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի դիվանագիտական գործունեությանը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը, Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի խթանմանը և հայտարարել՝ շարունակվում են աշխատանքները տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնման, ադրբեջանական տարածքներում ապօրինի տնտեսական գործունեության կանխման, հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին համաշխարհային հանրությանը տեղեկացնելու ուղղությամբ:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանին միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս