Ջեյհուն Բայրամով. ՄԱԿ-ի դրոշն այս տարի առաջին անգամ բարձրացվել է Շուշայում
  Ջեյհուն Բայրամով.  ՄԱԿ-ի դրոշն այս տարի առաջին անգամ բարձրացվել է Շուշայում
16:27     27 12 2022    
«Այս տարի Շուշայում առաջին անգամ բարձրացվեց ՄԱԿ-ի դրոշը»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ-ում Ադրբեջանի ընդունման 30-ամյակը։

Նա նշել է, որ այս տարի Շուշայում առաջին անգամ բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը։

«Կարծում եմ, որ սա պատմական իրադարձություն է»։

Նախարարն ասել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ուղղված է՝ ազգային անվտանգության և սոցիալական զարգացման համար բարենպաստ արտաքին միջավայրի ստեղծմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս