Այս տարի միանվագ դրամական վճար է ստացել Ղարաբաղյան առաջին պատերազմի 16 679 վիրավոր
Այս տարի միանվագ դրամական վճար է ստացել Ղարաբաղյան առաջին պատերազմի 16 679 վիրավոր
14:10     26 12 2022    
Ընթացիկ տարում միանվագ դրամական վճարումներ է ստացել 1991-1997 թվականներին զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած 16 679 անձ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամի ղեկավար Հիմալայ Մամիշովը։

Նրա խոսքով, միանվագ դրամական վճար է նշանակվել այս կատեգորիային պատկանող Նախչըվանի 441 բնակչի։

Մամիշովը նշել է, որ դատարանը բավարարել է Ղարաբաղյան 1-ին պատերազմին մասնակցած և վիրավորված 1109 անձանց բողոքները. «Ընդհանուր առմամբ, վճարումների համար հատկացվել է 105,5 մլն մանաթ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վճար  


Լրահոս