«Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան փոխադարձ ընդունելի լուծման հասնել» - ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
 «Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան փոխադարձ ընդունելի լուծման հասնել» -  ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
12:20     26 12 2022    
Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները:

Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անշուշտ, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատմությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար: Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա համատեղ աշխատանքը շուտափույթ կվերսկսվի»,- նշել է փոխնախարարը։

«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետներն այնքան էլ կարևոր չեն։ Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- հավելել է դիվանագետը։ Նրա խոսքով, ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս