Վրաստանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Վրաստանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին
10:35     24 12 2022    
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ Zinvor.info-յի՝ նամակում ասվում է.

«Դարեր շարունակ Կովկասը եղել է տարբեր մշակույթների միախառնման տարածաշրջան՝ մեծ դեր խաղալով Արևելքն ու Արևմուտքը կապելու գործում։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և ենթարկվում մեծ փոփոխությունների, մեր երկրները կարող են կարևոր դեր խաղալ խաղաղության և կայունության ամրապնդման գործում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։

Վստահ եմ, որ, օգտագործելով այս հազվագյուտ հնարավորությունը՝ մենք բոլոր ջանքերը կգործադրենք մեր ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար, Կովկասը կվերածենք մեր տարածաշրջանի պատմական էթնիկ ինքնությունն արտացոլող հաղորդակցության կենտրոնի և գլոբալ անվտանգության ու կայունության տարածության»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս