«Ես բարձր եմ գնահատում վստահության վրա հիմնված մեր հարաբերությունները» - Պուտինը` Ալիևին ուղղված նամակում
 «Ես բարձր եմ գնահատում վստահության վրա հիմնված մեր հարաբերությունները» -  Պուտինը` Ալիևին ուղղված նամակում
15:07     23 12 2022    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` ծննդյան օրվա առթիվ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, շնորհավորական նամակում ասվում է. «Հարգելի Իլհամ Հեյդար օղլու, անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Բարեկամական Ադրբեջանը Ձեր ղեկավարությամբ վստահորեն առաջ է ընթանում սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով՝ ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային համագործակցության կանոնավորման և ամրապնդման գործում:

Ես բարձր եմ գնահատում վստահության և ընկերակցության վրա հիմնված մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ մենք կշարունակենք սերտ համատեղ աշխատանքը օրակարգային երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։

Ամբողջ սրտով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ։ Խնդրում եմ իմ ամենաանկեղծ ողջույնները փոխանցեք Ձեր ընտանիքին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Իլհամ-Ալիև  


Լրահոս