Թուրքիայի դեսպան. Սփյուռքի անդամների հանդիպման անցկացումը և համերաշխության դրսևորումը կարևոր է
  Թուրքիայի դեսպան.  Սփյուռքի անդամների հանդիպման անցկացումը և համերաշխության դրսևորումը կարևոր է
16:47     21 12 2022    
«Սփյուռքի անդամների հանդիպման անցկացումը և համերաշխության դրսևորումը կարևոր է»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։

Նա նշել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) սփյուռքի հարցերով պատասխանատու պետական կառույցների ղեկավարների ֆորումի բացառիկ կարևորությունը, որը երեկ անցկացվել է Բաքվում և այսօր շարունակվում է Շուշայում։

Դեսպանը հիշեցրել է, որ Թուրքալեզու պետությունների համագործակցության (ԹՊՀ) կազմակերպությունը հարթակ է ոչ միայն առաջնորդների մակարդակով։ Դեսպանի խոսքով, ևս մեկ կարևոր պահն այն է, որ ֆորումին մասնակցում է նաև Հյուսիսային Կիպրոսը՝ դիտորդի դերում։

Ջահիտ Բաղչին հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ում թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ քննարկվել են Ադրբեջանի հետ համագործակցության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս