Սերբիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
 Սերբիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
09:01     21 12 2022    
Դեկտեմբերի 20-ին Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, բարձրաստիճան հյուրի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին օդանավակայանում դիմավորել են՝ ԱՀ առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սերբիա  


Լրահոս