Լեհաստանի դեսպան. Աղդամում ավերածությունները հիշեցնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա Վարշավան
  Լեհաստանի դեսպան.  Աղդամում ավերածությունները հիշեցնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա Վարշավան
17:10     20 12 2022    
30-ամյա հայկական օկուպացիայի արդյունքում Աղդամ քաղաքի ավերածությունները համեմատելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վարշավայի ավերածությունների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Ռաֆալ Պոբորսկին Բաքվի կերպարի ձևավորման վրա լեհ ճարտարապետների ազդեցությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։

Դեսպանը հույս է հայտնել, որ Աղդամը և օկուպացիայից տուժած ադրբեջանական մյուս քաղաքները կվերականգնվեն։

Նա հավելել է, որ լեհական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում ազատագրված տարածքների վերականգնմանը։

Պոբորսկին ընդգծել է, որ ցուցահանդեսում ցուցադրված բոլոր լուսանկարներն արվել են Լեհաստանում բնակվող ադրբեջանցի լուսանկարչի կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեհաստան   Ադրբեջան  


Լրահոս