Իլհամ Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընտանեկան քաղաքականության հարցերի ոլորտում գործողությունների ծրագիրը
 Իլհամ Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընտանեկան քաղաքականության հարցերի ոլորտում գործողությունների ծրագիրը
20:20     16 12 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Ընտանիքի, կանանց և երեխաների քաղաքականության հարցերի ոլորտում Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև համագործակցության արձանագրության շրջանակներում գործողությունների ծրագրի հաստատման մասին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի կայքին հղումով, ծրագիրը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին Ստամբուլում։ Գործողությունների ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո, Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեին հանձնարարվել է ապահովել դրա դրույթների կատարումը։

Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ծանուցում ուղարկել Թուրքիայի կառավարությանը՝ գործողությունների ծրագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս