Հայտնի է դարձել, թե որ սահմաններով է Ադրբեջանի բնակչությունը ցանկանում ճանաչել Հայաստանի տարածքը
Հայտնի է դարձել, թե որ սահմաններով է Ադրբեջանի բնակչությունը ցանկանում ճանաչել Հայաստանի տարածքը
16:15     16 12 2022    
Հարցում է անցկացվել ադրբեջանական հասարակության կարծիքի վերաբերյալ, թե որ սահմաններով է Ադրբեջանի բնակչությունը ցանկանում ճանաչել Հայաստանի տարածքը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, 2022 թվականի դեկտեմբերի 5-11-ը՝ բնակչության շրջանում Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված հարցման ընթացքում տրվել է՝ «Ո՞ր սահմաններով եք ճանաչում հայկական պետության տարածքը» հարցը։

Հարցման արդյունքների վերլուծության համաձայն՝ հարցվածների 22,6%-ը հայկական պետության տարածքը ճանաչում է ԱԴՀ-ի ժամանակաշրջանի սահմաններով, 16,2%-ը՝ ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանի, 11,5%-ը՝ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո սահմաններով, որը կսահմանվի ներկա ժամանակ։ Հարցվածների 41,3%-ը պատասխանել է, որ չի ճանաչում հայկական պետության տարածքը։ Հարցման մասնակիցների 3,3%-ն այս հարցին տվել է պատասխանի այլ տարբերակներ։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 5,1%-ը։

Նշենք, որ հարցմանը կամավոր հիմունքներով մասնակցել է 18 տարեկանից բարձր 390 հարցվող։ Հարցումները անցկացվել են հեռախոսային հարցազրույցների տեսքով և ընդգրկել են 12 տնտեսական շրջաններ։ Ընտրության շրջանակը որոշվել է միջազգային մեթոդաբանության համաձայն և բնակչության թվին համամասնորեն: Հետազոտության արդյունքների համար 95 տոկոս ճշգրտության միջակայքով սխալի սահմանը 5 տոկոս է:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս