Դեկտեմբերին կարող է կայանալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ևս մեկ հանդիպում. Բայրամով
 Դեկտեմբերին կարող է կայանալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ևս մեկ հանդիպում.  Բայրամով
09:14     16 12 2022    
Մինչև դեկտեմբերի վերջ կարող է կայանալ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի քննարկման համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության պայմանագրի հիմնական նախաձեռնողը։

Ադրբեջանը բաց է երկխոսության համար»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Բայրամովը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում պարբերաբար եռակողմ ձևաչափով հանդիպումներ են անցկացվել. «Բացառություն չեն նաև այլ ձևաչափերով հանդիպումները։ Ադրբեջանական կողմը միշտ կողմ է ցանկացած ձևաչափով հանդիպումների անցկացմանը: Եթեանգամ հանդիպումը մեծ արդյունքներ չտա, ապա մնացած բաց հարցերի քննարկումը ինքնին դրական պահ է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս