Դեսպան. ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում
  Դեսպան.  ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում
14:38     15 12 2022    
Եվրամիությունը կշարունակի աջակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների ականազերծման գործընթացին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին դեկտեմբերի 15-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն։

«Ականազերծումը ազատագրված տարածքների վերականգնման կարևոր մասն է։ 27 երկրներ աջակցում են այս գործընթացին»,- նշել է ԵՄ դեսպանը։

Նրա խոսքով, Եվրամիության նախագծերը ներառում են երկրի ողջ տարածքը. «Մենք արդեն դիտարկում ենք նման հնարավորություն՝ աջակցելու ազատագրված տարածքներին։ Սպասում ենք իշխանությունների պատասխանին, թե որո՞նք են այստեղ առաջնահերթ նախագծերը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս