Մևլութ Չավուշօղլուն՝ Շուշա-Խանքենդի ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին. Ադրբեջանն այս հարցում իրավացի է
 Մևլութ Չավուշօղլուն՝ Շուշա-Խանքենդի ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին.  Ադրբեջանն այս հարցում իրավացի է
09:40     15 12 2022    
«Ռուս խաղաղապահները խաղաղության պահպանման առաքելություն ունեն Լաչինի միջանցքում։ Բայց, մյուս կողմից, ադրբեջանական հողերում գենվող բնական ռեսուրսների յուրացումը չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Սա Ադրբեջանի հարստության կողոպուտ է»։

Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Նա նշել է, որ որպես դիտորդ Շուշա-Խանքենդի ճանապարհ մեկնող մարդկանց թույլ չեն տալիս գնալ այնտեղ, ինչը վկայում է խախտումների մասին. «Այստեղ հիմնական խնդիրը ռուս խաղաղապահների աշխատանքի մեջ է: Քանի որ նրանք պատասխանատու են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության համար։ Նրանք պետք է կատարեն իրենց պարտավորությունները»։

Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանն այս հարցում իրավացի է. «Ուստի մենք աջակցում ենք Ադրբեջանին այս արդար պայքարում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս