Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
 Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
09:08     15 12 2022    
Դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում զետեղված տեղեկատվության մեջ։

Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ բարեկամական և եղբայրական կապերն այս տարի դրական դինամիկա են դրսևորել բոլոր ոլորտներում։ Նշվել է համատեղ զորավարժությունների հաջող ավարտը։

Հայտարարվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում այս տարի նույնպես հաջողությամբ շարունակվում է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս