Ջեյհուն Բայրամով. Թուրքմենստանում ստորագրված փաստաթղթերն էլ ավելի կամրապնդեն մեր համագործակցությունը
  Ջեյհուն Բայրամով.  Թուրքմենստանում ստորագրված փաստաթղթերն էլ ավելի կամրապնդեն մեր համագործակցությունը
16:17     14 12 2022    
«Մեր երկրների միջև առկա է ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսություն»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ 2021 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև պատմական Շուշայի հռչակագրի ստորագրմամբ՝ մեր հարաբերությունները բարձրացել են ռազմավարական դաշինքի մակարդակի. «Թուրքմենստանի հետ մեր հարաբերությունները նույնպես գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակում։ Այսօր երեք երկրների միջև առկա է փոխշահավետ համագործակցություն՝ ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման, Թուրքական պետությունների կազմակերպության և մի շարք միջազգային հարթակներում։ Մենք այս ոլորտում քննարկումներ ենք անցկացրել և հետագայում էլ կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքը»։

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան եռակողմ ձևաչափը մեծ ներուժ ունի: «Մենք ցանկանում ենք լիակատար վստահությամբ հայտարարել, որ այսօր ստորագրված 5 փաստաթղթերը և ընդունված համատեղ հայտարարությունը շատ մեծ խթան կհաղորդեն՝ տնտեսական ոլորտում մեր համագործակցության հետագա զարգացմանը»։

Ջեյհուն Բայրամովն ասել է, որ երեք երկրներն էլ շատ մեծ հնարավորություններ ունեն տրանսպորտի, տարանցման, լոգիստիկայի ոլորտում. «Այս տարի Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալների աճ է գրանցվել ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքներով՝ մինչև 80%: Մենք համարում ենք, որ միավորելով մեր ջանքերը, մենք հնարավորություն ունենք էլ ավելի մեծացնելու այս ցուցանիշները 2023 թվականին և հետագա տարիներին։ Այս ուղղությամբ ևս ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս