Պուտինը զանգահարել է Իլհամ Ալիևին
 Պուտինը զանգահարել է Իլհամ Ալիևին
15:28     12 12 2022    
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով «Ազերթաջ»-ին, զրույցի ընթացքում քննարկվել են` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին, 2021 թվականի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Իլհամ-Ալիև  


Լրահոս