Ադրբեջանի օմբուդսմեն. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը շարունակվում է
 Ադրբեջանի օմբուդսմեն.  Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը շարունակվում է
16:18     09 12 2022    
«Եվրախորհուրդը օմբուդսմենի ինստիտուտի հետ համատեղ իրականացրել է մի շարք նախագծեր, և մեր համագործակցությունն այսօր էլ շարունակվում է»։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան՝ ելույթ ունենալով «Եվրոպայի խորհուրդ և Ադրբեջան. համագործակցության 20 տարի» միջոցառմանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս բոլոր երկրների հետ բարեկամությանը և համագործակցությանը. «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը եղել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիմնական քաղաքական ուղեգիծը։ Եվ այսօր այդ համագործակցությունն ամրապնդվում է։ Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի հարաբերությունների պատմությունը սկսվում է 1992 թվականից: Եվրախորհուրդը օմբուդսմենի ինստիտուտի հետ համատեղ իրականացրել է մի շարք նախագծեր, և մեր համագործակցությունն այսօր էլ շարունակվում է, և այդ միջոցառումները Եվրոպայի խորհրդի հանդեպ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վառ օրինակ են։ Մենք հավատում ենք մարդու իրավունքների և ազատությունների ապահովման համար համագործակցության և կապերի հետագա ամրապնդմանը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս