Հայտարարվել է Ղարաբաղի համար առաջիկա 10 տարիների հիմնական ռազմավարական ուղղությունը բնապահպանության ոլորտում
 Հայտարարվել է Ղարաբաղի համար առաջիկա 10 տարիների հիմնական ռազմավարական ուղղությունը բնապահպանության ոլորտում
14:38     07 12 2022    
Օկուպացիայից ազատագրված տարածքներում մաքուր միջավայրի ապահովումը առաջիկա 10 տարիների գլխավոր ռազմավարական ուղղություններից է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, տնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ անցկացված՝ «Ադրբեջանը կանաչ զարգացման ճանապարհով» զեկույցի շնորհանդեսին այս մասին ասել է՝ էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Ռաուֆ Հաջիևը։

Նա նշել է, որ ադրբեջանական հողերի ապաօկուպացումը նոր հնարավորություններ է ստեղծել.

«Ազատագրված տարածքներում շատ մեծ ներուժ կա «կանաչ» էներգիայի, «կանաչ» գյուղատնտեսության և «կանաչ» տեխնոլոգիաների ներդրման համար։ Այդ տարածքների վերականգնման հարցում ժամանակակից մոտեցման կիրառումը կհանգեցնի նրան, որ ապագայում Ղարաբաղը կվերածվի «կանաչ» գոտու՝ առանց բնապահպանական խնդիրների։

Ռ.Հաջիևը նշել է, որ Ադրբեջանում տարեցտարի աճում են ներդրումները՝ «կանաչ» տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս