Լավրով․ «Ռուսաստանը մտադիր է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը»
  Լավրով․  «Ռուսաստանը մտադիր է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը»
16:04     05 12 2022    
Ռուսաստանը մտադիր է նպաստել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, որ այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը։

«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում ՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացման գծով», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի վերջին ՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Ռուսաստան  


Լրահոս