Պետդեպարտամենտ. Մենք հույս ունենք շարունակել Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
  Պետդեպարտամենտ.  Մենք հույս ունենք շարունակել Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
10:19     03 12 2022    
ԱՄՆ Պետդեպարտամենտի պխաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում պատասխանել է՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության մանրամասներին վերաբերող հարցերին։ Նրան հարցրել են, թե հանդիպմանը բարձրացվե՞լ է Բաքվի և Երևանի միջև չեղարկված բրյուսելյան բանակցությունների հարցը, և արդյոք այն քննարկվել է Մակրոնի կողմից շտաբ գրասենյակում, թե՞ Սպիտակ տանը։ Ավելին, ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է շարունակել եվրոպացիների սկսած գործը։

«Եթե խոսենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների երեկվա հանդիպման մասին, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր բանակցությունների հարցը կթողնեմ Սպիտակ տան հայեցողությանը։ Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները շատ ակտիվորեն ներգրավված է կողմերի հետ՝ օգնելու ապահովել Հարավային Կովկասի կայուն ապագան: Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Բաքվի և Երևանի միջև՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։ Նա նաև շարունակում է հեռախոսային կապ պահպանել երկու կողմերի հետ։

Վերջին հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Նրանք երկուսն էլ երախտագիտություն են հայտնել ամերիկյան կողմին՝ նախարարների մակարդակով հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք մեծ հույս ունենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք շարունակում ենք վարել կայուն խաղաղության հասնելու և կողմերի միջև խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականություն»,- ասել է Ն. Փրայսը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   Ադրբեջան  


Լրահոս