Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ճապոնիայի արտաքին կապերի պետնախարարի հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ճապոնիայի արտաքին կապերի պետնախարարի հետ
10:18     03 12 2022    
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում հանդիպել է՝ Ճապոնիայի արտաքին կապերի պետնախարար Շունսուկե Տակեի հետ։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ այս տարի լրանում է՝ Ճապոնիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նշվել է, որ չնայած երկու երկրների միջև մեծ աշխարհագրական հեռավորությանը, համագործակցությունը կառուցված է. փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա:

Հանդիպմանն ընդգծվել է քաղաքական խորհրդատվությունների և փոխայցելությունների մեխանիզմի կարևորությունը։

Նախարար Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, մեր երկրի կողմից ադրբեջանական տարածքների շուրջ 30-ամյա օկուպացիայի հետևանքների վերացմանն ուղղված գործնական քայլերի մասին։ Նախարարը խոսել է նաև մեր տարածքներում առկա ականային սպառնալիքի և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար խնդիրների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ճապոնիա  


Լրահոս