Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կարճ զրույց են ունեցել
 Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կարճ զրույց են ունեցել
17:00     01 12 2022    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում՝ կարճ եռակողմ զրույց է անցկացրել թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի և հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։

Zinvor.info-ն հայտնում է, որ այցով Լեհաստանում գտնվող արտգործնախարարները՝ նստաշրջանից առաջ կարճ զրույց են ունեցել։

Նախ զրույց է տեղի ունեցել Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի միջև։ Այնուհետև զրույցին միացել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Մի քանի րոպե տևած նախարարական քննարկումների թեմաները հայտնի չեն:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Հայաստան  


Լրահոս